Թուրքիան իր 2000 քաղաքացիների տարհանում է Լիբանանից

2 րոպեի ընթերցում

People carry their luggage as they cross into Syria on foot, through a crater caused by Israeli airstrikes aiming to block Beirut-Damascus highway at the Masnaa crossing, in the eastern Bekaa Valley, Lebanon, Saturday, Oct. 5, 2024. (AP Photo/Hassan Ammar)

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխանությունները երկու ռազմանավ կուղարկեն Լիբանան՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին 2000 թուրք քաղաքացիների տարհանելու համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Օնջյու Քեչելին։

«Մեր քաղաքացիների տարհանումը, որոնք Լիբանանից մեկնելու դիմում են ներկայացրել, տեղի կունենա վաղը», - ասվում է հոկտեմբերի 8-ին տարածված հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Թուրքիայի ռազմածովային ուժերը Լիբանան կհասցնեն հումանիտար օգնություն։

Նավերը հոկտեմբերի 8-ին դուրս կգան Թուրքիայի հարավի Մերսին նավահանգստից և Բեյրութ կհասնեն հոկտեմբերի 9-ին։ Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կշարունակի տարհանումը հաջորդ օրերին։

Ըստ BFM TV-ի՝ Լիբանանում ներկայում Թուրքիայի շուրջ 14 000 քաղաքացի է գտնվում։

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել, այդ թվում՝ 127 երեխա։ Ավելի քան 1 միլիոն լիբանանցի տեղահանվել է։   

Հայերեն العربية

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26