Հայաստանն առաջ է ընթանում տեխնոլոգիաների զարգացման տեսանկյունից. Ռոդրիգո Մեսի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի եղբայր Ռոդրիգո Մեսիի գնահատմամբ՝ տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից Հայաստանն առաջ է ընթանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռոդրիգո Մեսին նշեց Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT2024/DigiTec) շրջանակում ունեցած ելույթի ընթացքում, որին ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ռոդրիգո Մեսին շնորհակալություն հայտնեց WCIT2024/DigiTec-ին հրավերի համար և նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում լինելու կապակցությամբ։

«Շնորհակալ եմ Հայաստանին ու հայ ժողովրդին ջերմ ընդունելության համար:  Տեսնում եմ, թե ինչպես է ամեն անգամ տեխնոլոգիաների տեսանկյունից Հայաստանն առաջ շարժվում», - ասաց Ռոդրիգո Մեսին՝ իր գոհունակությունը հայտնելով համաժողովին մասնակցելու և Երևանում գտնվելու համար։

Նա նաև հյուս հայտնեց, որ տեխնոլոգիաների առումով Հայաստանի զարգացումը շարունակական կլինի։

Ելույթից հետո Ռոդրիգո Մեսին և նրա թիմը հանդիպումներ կունենան ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ՝ քննարկելու հետագա համագործակցության ծրագրերն ու հնարավորությունները։

Ռոդրիգո Մեսին «Լիոնել Մեսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատուն:

Համաշխարհային ֆուտբոլի գերաստղ Լիոնել Մեսին 2022 թվականին հիմնադրել է հոլդինգ, որի հիմնական նպատակն է ամբողջ աշխարհում ներդրումներ կատարելը սպորտի, ԶԼՄ-ների և տեխնոլոգիաների ոլորտում: 

Սան Ֆրանցիսկոյում տեղակայված Play Time Sports-Tech HoldCo LLC-ն Մեսիի հիմնական ներդրումային գործիքն է։ Այն կառավարում է Graph Ventures վենչուրային ընկերության գործընկեր Ռազմիկ Հովակիմյանը, որը WCIT2024/DigiTec պանելային քննարկման ընթացքում փոխանցեց Իլոն Մասկի ողջույնները համաժողովի մասնակիցներին։  

Հայերեն العربية English Español Français Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը