Քաղաքականություն

ՌԴ նախագահը հոկտեմբերի 7-ին ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը հոկտեմբերի  7-ին ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի  7-ի երեկոյան ՝ իր ծննդյան օրը, ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 8-ին նախատեսված է համագործակցության պաշտոնական գագաթնաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, որոնք այդ պահին կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու վաղը կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։ 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում