Պատահարներ

Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսներ են իրար բախվել. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում՝ Անթալիայում, զբոսաշրջիկներ տեղափոխող երկու ավտոբուս իրար է բախվել։ Տուժել է 12 մարդ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IHA-ն։

Լրատվամիջոցների տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել D 400 մայրուղու վրա։ «Ալանիա շարժվող զբոսաշրջիկներով ավտոբուսը մխրճվել է ճանապարհի եզրին կանգնած ավտոբուսի մեջ, որից դուրս էին գալիս հյուրանոցի հյուրերը։ Վթարի հետևանքով տուժել է 12 մարդ, այդ թվում՝ վարորդը և զբոսաշրջիկներ, որոնց քաղաքացիությունը հայտնի չէ»,-հայտնում են լրատվամիջոցները։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում