Ռուսաստան

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այցելել Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան

1 րոպեի ընթերցում

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին, այցելել Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած՝ Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են նաև Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում