Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի ԱԳ պետնախարարը մտքեր են փոխանակել երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հակոբ Արշակյանը հանդիպման մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: 

«Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողության շրջանակներում հանդիպում եմ ունեցել նաև Հնդկաստանի արտաքին գործերի պետնախարար, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Պաբիտրա Մարգերիտայի հետ։ 

Մտքեր փոխանակեցինք Հայաստան և Հնդկաստանի խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում