ՄԵկնարկում է հոկտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթը  կազմակերպվում և իրականացվում  է  ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարի  2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝  «Տարվա լավագույնները»  մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների  սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում. 

1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն

2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ

3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն»

բ. «Հայրենագիտություն»

գ. «Օտար լեզուներ»

դ. «Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».

զ. «Արվեստ և արհեստ»

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»

4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար

5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար

6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական

7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան

8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն

9) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ

10) Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ)

11) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան

12) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ

13) ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:

Մրցույթին կարող են մասնակցել

1) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը

2) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը

3) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը

4) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։

Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ հետևյալ էլեկտրոնային հասցեին) մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ ժամը 18:00:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել

  • դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին
  •  անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով)
  • տեղեկանք՝ աշխատավայրից (PDF տարբերակով)
  •  լրացված և կցված ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով)
  • Կարգով պահանջվող նյութերը:

Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից: Կարգով պահանջվող փաստաթղթերից զատ՝  այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն)  պետք չէ կցել: 

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ