Նիդեռլանդների ԱԳ նախարարության պատվիրակությունն այցելել է Իջևան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության առաքելությունն Իջևան քաղաքի շտաբում հյուրընկալել է Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գծով տնօրեն Էրիկ Վեստստրեյթի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում է եղել նաև ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Honoured to host the Dutch delegation in FOB Ijevan, including @erikwest73, Director Europe at @DutchMFA and @marieke_monroy, Ambassador to Armenia @NLinArmenia. Our monitors provided an overview of their work, highlighting their efforts to contribute to human security. 🇳🇱🇪🇺 pic.twitter.com/VQVJZFxQug
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) October 3, 2024
«Պատիվ է հյուրընկալել Նիդեռլանդների պատվիրակությանն Իջևանի առաջապահ օպերատիվ բազայում, այդ թվում՝ Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի գծով տնօրեն Էրիկ Վեստստրեյթին և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին», - նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրառման մեջ։
Առաքելությունը նաև հավելել է, որ դիտորդները հյուրերին ներկայացրել են իրենց աշխատանքն ու գործունեությունն՝ ընդգծելով մարդկանց անվտանգությանը նպաստելու իրենց ջանքերը: