Քաղաքականություն

44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այդ սցենարը չի գրվել Հայաստանում. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այդ սցենարը չի գրվել Հայաստանում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխան ընթացքում: 

«44–օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ է, և այդ սցենարը չի գրվել Հայաստանում, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել՝ ընդ որում՝ իմանալով են դրա մեջ եղել, այդ թվում՝ ցավոք սրտի, բարձրաստիճան զինվորականներ»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով ընթացող քրեական գործերի, քննությունների մասին:

Նա հույս հայտնեց, որ դրանց տրամաբանական ավարտը կհասնի:

«Ես այնքան ինֆորմացիա ունեմ այդ պատերազմի մասին, որ ամբողջ իրավապահ համակարգն իրար հետ վերցրած դրա կես ինֆորմացիան էլ չունի: Դա եղել է պատերազմ՝ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ոչնչացնելու համար»,- ասաց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում