Իսրայելի տարածքի հրթիռակոծումների ժամանակ իսրայելաբնակ հայեր չեն տուժել. Չերնամորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ողջ Իսրայելի տարածքը ենթարկվել է հրթիռակոծման։ Խոսվում է հարյուրավոր բալիստիկ հրթիռների մասին։ Թեև որոշ տեղերում հրթիռներ ընկել են, սակայն, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում հրթիռակոծություններից զոհեր չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումներին։  

«Վիրավորներ կան Թել Ավիվում, ովքեր ենթարկվել են ահաբեկչական հարձակումների։ Նրանց վրա հարձակվել են ավտոմատներով զինված անձինք։ Վեց հոգի ծանր վիրավորվել են, երկուսը՝ թեթև»,- մանրամասնեց Չերնամորյանը՝ հավելելով, որ որոշ ժամանակ ինքը բազմաթիվ մարդկանց հետ անցկացրել է Պետախ Տիկվայի ապաստարաններից մեկում։

«Այստեղ մեզ մոտ շենքերն իրենց նկուղներում ունեն ապաստարաններ։ Հենց նոր ենք դուրս եկել։ Կան մարդիկ, ովքեր դեռ աշխատավայրերում են, դեռ չեն հասցրել մտնել ապաստարաններ։ Կինս և աղջիկս մինչև հիմա տուն չեն հասել, թեև կապվել եմ նրանց հետ, նրանց վտանգ չի սպառնում։ Արդեն իսկ հակաօդային պաշտպանության ծառայությունից ստացանք տեղեկատվություն, որ կարող ենք դուրս գալ ապաստարաններից»,- ասաց Չերնամորյանը։ 

Մանվել Մարգարյան

Հայերեն English فارسی Français Русский

2025 թվականի սպանությունների մոտ 30 տոկոսը կատարել են ընտանիքի անդամները․ Թագուհի Ղազարյան

Ռուսաստանը մեկ շաբաթում պատերազմից ի վեր ռեկորդային 2,76 միլիարդ դոլարի նավթի արտահանում է իրականացրել․ Bloomberg

Հայաստանն ու Կատարը քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը հանդիպել է Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի փոխտնօրենին

Հայաստանը COP17-ի շրջանակում ներկայացնում է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված չորս նախաձեռնություն

ՆԳ նախարարը հայտնել է նախազգուշացումից հետո ընտանեկան բռնության կրկնման 93 դեպքի մասին

Թրամփը պլանավորում է հանդիպել Սի Ծինփինի հետ և քննարկել միջուկային զինաթափումը

ԱԳՄԱ նախարարը պատրաստակամություն է հայտնել ընդդիմության հետ ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումներ անցկացնել բաց և փակ ձևաչափերով

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային հարցեր

ԱԺ-ում առաջարկվում է ընտանեկան բռնության համար խստացնել պատիժները և վերացնել նախազգուշացումը