Մերձավոր Արևելք

Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը լիբանանյան զինվորական անցակետի վրա խաթարում է հրադադարի ջանքերը

1 րոպեի ընթերցում

Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը լիբանանյան զինվորական անցակետի վրա խաթարում է հրադադարի ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հարվածները Լիբանանի հարավում գտնվող զինվորական անցակետին, որոնք հանգեցրել են զոհերի ու վիրավորների, խաթարում են հրադադարի հասնելու ջանքերը: 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին: 

Նա ուղիղ, արյունալի ուղերձ է համարել այդ հարձակումը, որը Միքաթիի գնահատմամբ, խաթարում է հրադադարի հասնելու, հարավում բանակի ներկայության ուժեղացմանն ուղղված բոլոր ներկայիս ջանքերն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կատարումը:

Ավելի վաղ՝ Լիբանանի բանակը հայտնել է, որ առնվազն մեկ զինվոր է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են երկրի հարավում գտնվող անցակետի վրա Իսրայելի հարձակման հետևանքով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում