Մերձավոր Արևելք

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի ուղղությամբ հիպերձայնային հրթիռի արձակման մասին

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիները հայտարարել են Թել Ավիվի ուղղությամբ հիպերձայնային հրթիռի արձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները հայտարարել են Թել Ավիվի Յաֆֆա շրջանի վրա հիպերձայնային հրթիռ արձակելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում հայտարարել է ապստամբների ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Նրա խոսքով ՝ իրենց հրթիռային ուժերն իրականացրել են Յաֆֆայի տարածքում կարևոր թիրախի վրա հարձակման գործողություն՝ օգտագործելով Palestine 2 հիպերձայնային հրթիռը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում