Մերձավոր Արևելք

Լիբանանում հայտարարել են, որ իսրայելցի զինվորականները 400 մետր մտել են երկրի տարածք

1 րոպեի ընթերցում

Լիբանանում հայտարարել են, որ իսրայելցի զինվորականները 400 մետր մտել են երկրի տարածք

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակի զինծառայողները 400 մետր ներթափանցել են Լիբանանի խորքը, այնուհետև հետ են դարձել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Լիբանանի բանակի պաշտոնական ներկայացուցիչը։

«Իսրայելցի զինվորների ներխուժումը եղել է կարճատև։ Սահմանի խախտում է գրանցվել Խիրբեթ Յարունի և Բավվաբաթ էլ Էդեյսայի շրջաններում», - հայտնել է բանակի ներկայացուցիչը X սոցիալական հարթակում:

Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդել էր, որ Արևմտյան Բեքաայի Մաշգարի շրջանում լիբանանցի զինվոր է զոհվել, երբ իսրայելական հրթիռը խոցել է նրա տունը:

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ իսրայելական հարվածներից վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանում գրեթե 1900 մարդ է զոհվել, ավելի քան 9000-ը՝ վիրավորվել, նրանց մեծ մասը՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում