Մերձավոր Արևելք

Հութիները հայտարարել են Թել Ավիվին ԱԹՍ-ներով հարվածելու մասին

1 րոպեի ընթերցում

Հութիները հայտարարել են Թել Ավիվին ԱԹՍ-ներով հարվածելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում «Անսար Ալլահ» խռովարար շարժումն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Թել Ավիվին, պնդում է հութիների զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Եմենի ռազմաօդային ուժերն իրականացրել են գործողություն՝ «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով գրոհելով օկուպացված Պաղեստինի տարածքում՝ Թել Ավիվում գտնվող կենսականորեն կարևոր օբյեկտը», - ասել է շարժման ներկայացուցիչը հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքի եթերում:

Իսրայելի պաշտպանության բանակը Թել Ավիվի վրա հարձակման մասին առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում