Մերձավոր Արևելք

Իսրայելի ռազմաօդային ուժերը  թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ռազմաօդային ուժերը  թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի զինված ուժերը նոյեմբերի 17-ին արդեն չորրորդ անգամ թիրախավորել են Բեյրութի հարավային արվարձանը:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ, մասնավորապես, հարվածներ են հասցվել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Ալ Ջամուսի խիտ բնակեցված Ալ Քայեմ շրջանին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ իսրայելական կողմն անօդաչու թռչող սարքի միջոցով  նախազգուշական գրոհ է իրականացրել  Բեյրութի հարավային արվարձաններում։

Նշվում է, որ նախազգուշական հայտարարությունից հետո, որով բնակիչներին կոչ էր արվել տարհանվել իրենց տներից, իսրայելական ռազմական ինքնաթիռը թիրախավորել է Դահիե արվարձանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում