ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին: Հանդիպմանը ներկա է եղել նաև NDI հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ ղեկավար Վարդան Փարթամյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության հեռանկարները:

«Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել հատկապես երիտասարդության ոլորտում երկկողմ անելիքներն ու համագործակցության հնարավորությունները:

Կոեն Պուստյենսին տեղեկացրել է՝ NDI հայաստանյան գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից են պառլամենտարիզմի զարգացման, քաղաքացիական հասարակության աջակցության, երիտասարդների մասնակցության խթանման, ինչպես նաև կանանց հզորացմանն ուղղված ծրագրերը:

Արթուր Մարտիրոսյանը, անդրադառնալով ՀՀ-ում երիտասարդական քաղաքականության իրականացմանը, ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքները: Նրա խոսքով՝ օրենքի հիմնական նպատակը երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության իրավական հենքի ստեղծումն է, ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքների ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունների և գործառույթների սահմանումը:  Նախարարի տեղակալը կարևորել է այն փաստը, որ օրենքի նախագիծը մշակվում է հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ. այն ներկայացվել է ՀՀ բոլոր մարզերի շահագրգիռ կողմերին, քննարկումներին ավելի քան 1000 երիտասարդ է մասնակցել»- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի երիտասարդական պետական քաղաքականության ոլորտում ամրագրված է մարզաբնակ երիտասարդների կարողությունների զարգացման և իրացման կարևորությունը: Ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոններ, որոնք կարևոր հարթակներ են երիտասարդների կարողությունների բացահայտման, զարգացման, քաղաքացիական կեցվածքի ձևավորման ու դրսևորման համար: Կողմերը քննարկել են այս կենտրոններում վերապատրաստումների և տարատեսակ դասընթացների կազմակերպման հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև ոլորտում պետական քաղաքականության արդյունավետության մշտադիտարկման, գնահատման համակարգի և երիտասարդության ազգային ինդեքսի մշակումը, որը կարող է հիմք հանդիսանալ փաստահեն պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար՝ սահմանելով թիրախային առաջնահերթություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, նախանշվել են համագործակցության ուղղությունները:

Հայերեն

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից