Մեկնարկում է «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային փուլը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 1-ին մեկնարկում է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող ծրագիրը 5 տարվա ընթացքում իր շուրջն է համախմբել հանրապետության ավելի քան 60 երաժշտական և արվեստի դպրոցի շուրջ 3000 սովորողի և մանկավարժի: 

Մշակութային ապակենտրոնացման և տարածքային համաչափ զարգացման, արտադպրոցական ուսուցում իրականացնող հաստատությունների միջև կապեր ստեղծելու, ինչպես նաև համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման հարթակ տրամադրող ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը կտրվի Վանաձորում: Երևանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցի պատվիրակությունը կհյուրընկալվի Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում:

Համատեղ համերգային ծրագրից բացի՝ Երևանից ժամանած մասնագետները Վանաձորի երաժշտական և արվեստի դպրոցների սաների համար կիրականացնեն վարպետության դասեր, որից հետո Վանաձորի կերպարվեստի թանգարանում կկազմակերպվի ճանաչողական այցելություն Երևանից ժամանած երեխաների համար:

Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլի շրջանակում նախատեսված է 10 փոխայցելություն, որին կմասնակցի Երևանի և Հայաստանի բոլոր մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սովորող և մանկավարժ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրն ունի նաև ճանաչողական բաղադրիչ. Երևանի և ՀՀ մարզերի երեխաները ստեղծագործական ծրագրերից բացի՝ այցելություններ են կատարում տեսարժան վայրեր, թանգարաններ: Մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար ծրագիրը դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, ոլորտի հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու հարթակ:

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում