«Հեզբոլլահ»-ը հերքել է Նասրալլահի զոհվելուց հետո նոր նշանակումների մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահի զոհվելուց հետո նշանակումների և այլ կազմակերպչական գործընթացների հետ կապված հաղորդագրությունները ոչ մի առնչություն չունեն շարժման ղեկավարության պաշտոնական հայտարարությունների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով խմբավորման մամուլի ծառայության հաղորդագրությունը։

«Մեկնաբանելով գլխավոր քարտուղարի զոհվելուց հետո տարածված հաղորդագրությունները, որոնք կապված են կազմակերպչական գործընթացների հետ, ցանկանում ենք հայտարարել, որ այդ հաղորդագրությունները ոչ մի նշանակություն չունեն և կապված չեն «Հեզբոլլահ»-ի ղեկավարության պաշտոնական հայտարարությունների հետ», - ասված է հաղորդագրության մեջ։

Նասրալլահի մահվան հաստատումից տեղեկություններ էին տարածվել շիա շարժման ղեկավար պաշտոններում հնարավոր նշանակումների վերաբերյալ: Al Arabiya-ի աղբյուրները հայտնել էին, որ կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել է «Հեզբոլլահ»-ի գործադիր խորհրդի ղեկավար, Նասրալլահի ազգական Հաշեմ Սաֆիեդդինը։ 

Մերձավոր Արևելք

Նասրալլահի մահվանից հետո «Հեզբոլլահ»-ի նոր ղեկավար է նշանակվել նրա ազգականը

 

Հայերեն

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին

Վանաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված հանրային նախաձեռնություն