Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Խոտ-Որոտան և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածների շինարարության ընթացքին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը հետևել է Խոտ-Որոտան և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածների շինարարության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարար Գնել Սանոսյանը տեղակալ Քրիստինե Ղալեչյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանի և պաշտոնատար այլ անձանց հետ միասին այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սանոնսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ և ճանապարհի բարդ սողանքային հատվածներում ծավալվել է ակտիվ աշխատանքային գործընթաց։

«Հիմնանորոգվող ճանապարհից շուրջ 7 կմ հատվածում արդեն տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այցելել է նաև Տաթև-Աղվանի ճանապարհահատված։

Շինարարության պատասխանատուների հետ քննարկվել են ընթացիկ և հետագա աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում