Լիբանանի վարչապետի կանխատեսմամբ՝ աճող ճգնաժամի հետևանքով տեղահանվածների թիվը կհասնի մոտ 1 միլիոնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ, ստեղծված բարդ իրավիճակով պայմանավորված, սպասվում է երկրից մոտ 1 միլիոն մարդու տեղահանում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը Նաջիբ Միքաթին  նշել է, որ կառավարությունն իր սահմանափակ ռեսուրսների սահմաններում անում է հնարավոր ամեն ինչ՝ հաղթահարելու համար աճող ճգնաժամը, որի ֆոնին սպասվում է, որ մոտ մեկ միլիոն մարդ կտեղահանվի, ինչն ամենամեծ տեղահանությունը կլինի Լիբանանի պատմության մեջ:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր օգնություն ցուցաբերողներին, սակայն խոստովանել, որ տեղահանվածների թիվը զգալիորեն աճել է։

Միքաթին ընդգծել է, որ Լիբանանը չի հանդուրժի իր ճանապարհների անվտանգության խախտումները և անհրաժեշտ քայլեր կձեռնարկի մասնավոր սեփականությունը պաշտպանելու համար։

Բացի այդ, որոշումներ կկայացվեն այս դժվարին ժամանակներում սպառողների պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Կարևորելով Լիբանանում տիրող բարդ իրավիճակը՝ հանրապետության կառավարության ղեկավարը կոչ է արել հավաքական ջանքեր գործադրել՝ հումանիտար, դիվանագիտական ​​և անվտանգության մակարդակներում առկա ճգնաժամերը հաղթահարելու համար։ Նա վերահաստատել է ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրագործման անհրաժեշտությունը և նշել, որ բանակը պատրաստ է նպաստել դրան։

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված