ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է 2021-2025թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմի ղեկավար Զեհրա Կակափոր-Ջիհիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի գնահատման թիմը նպատակ ունի դիտարկելու ՀՀ կրթության` մինչև 2030 թ. պետական զարգացման ծրագրից բխող միջոցառումների իրականացումը, հստակեցնելու կրթության ոլորտում Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակի ամփոփիչ գնահատման արդյունքների ներկայացման ձևաչափը:

Ըստ աղբյուրի՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Կայուն զարգացման 2021-2025 թվականների գնահատման շրջանակում կարևորել է ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը ՄԱԿ-ի տարբեր կառույցների, այդ թվում՝ առաջնահերթաբար ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ), Պարենի համաշխարհային կազմակերպության (WFP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA), Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության (UNESCO) հետ՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու տեսանկյունից: 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ինչպես նաև ռեզիդենտ-համակարգողի գրասենյակի հետ համագործակցությունը ինչպես զարգացման ծրագրերի, այնպես էլ ճգնաժամերի արձագանքման առումներով։ Որպես առաջին բլոկի օրինակ՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի և, մասնավորապես, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի աջակցությունը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» մշակման և իրականացման համատեքստում՝ նշելով, որ այդ ռազմավարությունն անկյունաքարային է ոլորտի զարգացման ուղենշման համար, և որ Հայաստանի կառավարությունը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման ու ներառական աճի ապահովման հիմնական գործոն: Ճգնաժամերի արձագանքման առումով նախարարի տեղակալը ներկայացրել է համագործակցության այն հաջող փորձը, որն առկա է քովիդի համավարակի և ԼՂ-ից բռնի տեղահանվածների տարբեր, այդ թվում՝ կրթական կարիքների հասցեագրման առումով պետական ջանքերին զարգացման գործընկերների աջակցության համակարգման մասով։ 

Նշվում է, որ կարևորվել է նաև 2021-2025 թթ․-ի Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակում (UN Sustainable Development Cooperation Framework) ՀՀ փոխվարչապետի և ՄԱԿ ռեզիդենտ-համակարգողի գրասենյակների համակարգմամբ իրականացվող համագործակցությունը, որն աշխատում է պարբերական սկզբունքներով գումարվող ենթախմբերի աշխատանքներով, որոնց ակտիվ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում