Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Ի շարունակություն հունիսին ՀՀ ԱԳ նախարարի այցի ժամանակ Տալլինում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի և առաջիկա անելիքների շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հուլիսին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի կողմից կայացված որոշմանն Էստոնիայի աջակցության համար և հույս հայտնել, որ հետագա համատեղ քայլերը թույլ կտան ՀՀ քաղաքացիների համար ապահովել շոշափելի արդյունքներ՝ եվրոպական ձգտումներին համահունչ։

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարը հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ ընդգծելով ՀՀ հստակ դիրքորոշումն այն ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրելու վերաբերյալ:

 

Հայերեն English Español Français Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին