Քաղաքականություն

Միրզոյանը և Բայրամովը Նյու Յորքում պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել ՀՀ-Ադրբեջան  խաղաղության համաձայնագրի ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

Միրզոյանը և Բայրամովը Նյու Յորքում պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել ՀՀ-Ադրբեջան  խաղաղության համաձայնագրի ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ։

Նշվում է, որ կողմերը շնորհակալություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարին հանդիպումը կազմակերպելու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում