ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսը սատարում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։
«Չափազանց կարևոր է բոլորիս համար կայունության և կենսունակ խաղաղության ձևաչափի բացահայտումը»,-ասաց Վասիլիս Պալմասը։
Նա նաև նշեց, որ Հայաստանի և Կիպրոսի միջև կա ներուժ ավելի ամրապնդելու պաշտպանության ոլորտում համագործակցությունը և հարաբերությունները, ինչպես, օրինակ՝ ընդլայնել համատեղ զորավարժությունների ձևաչափը՝ բացահայտելու պաշտպանական, տեխնոլոգիայի ոլորտներում համագործակցության ձևաչափը, ինչպես նաև կրթական հաստատությունների պաշտպանական ոլորտի համագործակցության ընդլայնման ձևաչափը։