Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացման և ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցեր

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Դուդան քննարկել են հայ-լեհական համագործակցության զարգացման և ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ:   

Ըստ աղբյուրի՝ վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով։  

Միաժամանակ, վարչապետը գործընկերոջն է փոխանցել, որ Հայաստանում և Ադրբեջանում այս պահին ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը: 

Նշվում է, որ Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում կայունության ապահովումը` հույս հայտնելով, որ տեղի ունեցող քննարկումները կտան դրական արդյունք: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում