Թուրքիան նշել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների խափանման պատճառը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2022 թվականին Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները տապալվեցին Կիևի վրա «հայտնի երկրների» ճնշման պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Դիվանագիտական ​​ակադեմիայում։

«Մի քանի տարի առաջ մեր նախագահի հովանավորությամբ հանդիպում էր կազմակերպվել, որտեղ Ռուսաստանն ու Ուկրաինան արդեն պետք է ստորագրեին խաղաղության պայմանագիր, սակայն վերջին պահին հայտնի երկրները ճնշում գործադրեցին Ուկրաինայի վրա, և այդ բանակցությունները, ցավոք, ընդհատվեցին»,- ընդգծել է նա։

Ինչպես նշվում է, անցյալ տարվա նոյեմբերին Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար և Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի անդամ Դեյվիդ Արախամիան հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող էին ավարտվել 2022 թվականի գարնանը։ Բայց Կիևի իշխանությունները չհամաձայնվեցին, քանի որ Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ արեց Կիևին ոչինչ չստորագրել Մոսկվայի հետ և ուղղակի պատերազմել։

 

Հայերեն

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին

«Թատերական Լոռի» փառատոնը կանցկացվի Ալավերդիում և Վանաձորում

Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 22/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 22/07/26

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո

ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա տոնական նախաձեռնությունը

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո