Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզուն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14։48-ին։ Նշվում է, որ կղզու բնակիչները բարձր պայթյուն են լսել։ Իշխանությունները հետաքննություն են անցկացնում հարձակման հետևանքների մասշտաբները ճշտելու համար։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նոր հարվածների մասին առայժմ չի հաղորդել։
Միևնույն ժամանակ, Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը X-ում հրապարակման մեջ հայտնել է, որ աշխատել է օդային տագնապի ազդանշանը, բնակիչներին կոչ է արվել պատսպարվել մոտակա ապահով վայրում։ Մանամայում AFP-ի թղթակիցը հայտնել է պայթյուն լսելու մասին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ թիրախավորել է Հորդանանում «Արքայազն Հասան» և «Ֆեյսալ թագավոր» ռազմաբազաները։
ԱՄՆ-ն և Իրանը միմյանց հարվածներ են հասցրել նաև գիշերը։