Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա անվտանգության իրավիճակին ու գործընթացներին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա անվտանգության իրավիճակին ու գործընթացներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են ԵԱՀԿ գործունեությանն ու կազմակերպության շրջանակներում Մալթայի նախագահության ներքո քննարկվող որոշումներին առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում առկա անվտանգության իրավիճակին ու գործընթացներին։

Վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չաջառացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում