Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ին հարվածներ հասցնելու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ի շուրջ 180 թիրախի և հազարավոր հրթիռային կայաններին հարվածներ հասցնելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ այդ հարվածները հանգեցրել են «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտների ոչնչացմանը:
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի աշխատել «Հեզբոլլահ»-ի հնարավորությունները և ենթակառուցվածքները ոչնչացնելու ուղղությամբ:
⭕️Approx. 180 Hezbollah targets and thousands of launcher barrels, ready for immediate use against Israeli civilians, were dismantled by a number of strikes in southern Lebanon.
— Israel Defense Forces (@IDF) September 21, 2024
The IDF will continue operating to dismantle and degrade Hezbollah's capabilities and terrorist… pic.twitter.com/lWyQNoydII