Աշխարհ

Ուկրաինան մտադիր է այս տարի կազմակերպել խաղաղության 2-րդ գագաթնաժողովը և վերջակետ դնել հակամարտությանը․ Զելենսկի

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան մտադիր է այս տարի կազմակերպել խաղաղության 2-րդ գագաթնաժողովը և վերջակետ դնել հակամարտությանը․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան մտադիր է արդեն այս տարի կազմակերպել խաղաղության երկրորդ գագաթնաժողովը, որը կարող է վերջակետ դնել հակամարտությանը, այլ ոչ թե բազմակետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ բանակցություններից հետո։

«Մենք շահագրգռված ենք խաղաղությամբ. մենք պետք է առավելագույնս ուժեղացնենք Ուկրաինան, որպեսզի արդեն այս տարի կազմակերպենք երկրորդ գագաթնաժողովը, որը կարող է վերջակետ դնել այս պատերազմին։ Հենց այնպիսի վերջակետ, որը երբեք չի դառնա բազմակետ»,- Զելենսկու խոսքերը մեջքերում է «Страна.ua»-ն

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում