Ադրբեջան

Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ

1 րոպեի ընթերցում

Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. կոնգրեսական Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի բռնություններից տուժած հայ կանանց հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կոնգրեսականը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տարածելով նաև լուսանկար հանդիպումից։

«Պատիվ է հանդիպել խիզախ հայ կանանց հետ, որոնք խորապես տուժել են Ադրբեջանի դաժանությունից: 

Ինձ հավերժ հետապնդելու են նրանց պատմություններն այն մասին, թե ինչպես են նրանց սիրելիները սպանվել Ադրբեջանի ավիահարվածներից, բռնաբարվել և խոշտանգվել Ադրբեջանի ուժերի կողմից: 

Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին», - իր գրառման մեջ նշել է Բրեդ Շերմանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում