Ադրբեջան

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

1 րոպեի ընթերցում

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմների հետևանքով անհայտ կորած ՀՀ քաղաքացիների խնդրի լուծումը Ադրբեջանի հետ համագործակցությամբ է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

«Ադրբեջանն ունի անհայտ կորածներ, մենք ունենք անհայտ կործաներ, այդ հարցը հնարավոր է լուծել համագործակցության միջոցով` փորձելով պարզել գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրերը։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցության։ Այլ բան, որ Ադրբեջանում կան շրջանակներ, որ հարցը քաղաքական նպատակներով օգտագործում են, այսինքն՝ թշնամական խոսույթներ գեներացնելու և այլ նպատակներով»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ 1990-ական թվականներից մինչև օրս, պատերազմների հետևանքով, Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ մոտ 1000 քաղաքացի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում