Քաղաքականություն

ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքում ցուցաբերած քաջության և վճռականության համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

«Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր քաջության և վճռականության համար։ Նա դեմ է ռուսական իմպերիալիզմին և Ադրբեջանի հետ քրտնաջան աշխատում է խաղաղության պայմանագրի վրա, որը կապահովի երկու երկրների տարածքային ամբողջականությունը», - իր գրառման մեջ նշել է Միխայել Ռոթը՝ հավելելով, որ ժողովրդավարությունն ու ազատությունն անվտանգության կարիք ունեն և Եվրոպական միությունը վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հարավային Կովկասի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում