Տնտեսություն

Կառավարությունը մտադիր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի օդանավակայանները սպասարկեն 10 մլն ուղևոր

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը մտադիր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի օդանավակայանները սպասարկեն 10 մլն ուղևոր

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մտադիր է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ենթակառուցվածքների բարելավման արդյունքում ունենալ այնպիսի պայմաններ, որ տարեկան սպասարկեն 10 մլն ուղևոր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում՝ անդրադառնալով ավիացիայի ոլորտին: 

Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականին առաջին անգամ գրանցվել է  ռեկորդային քանակությամբ ուղևորների հոսք՝ 5.4 մլն մարդ: Չնայած այդ փաստն ուրախալի է, սակայն Սանոսյանը նշեց նաև, որ այդ ուղևորահոսքերը կառավարելու առումով որոշակի բարդություններ կան: 

«Բավականին ժամանակ է՝ ունենք աշխատանքային խումբ, բանակցում ենք «Զվարթնոց»–ի մեր գործընկերների հետ: Որոշ կետեր համաձայնեցնելով գնում ենք, որ կարողանանք ունենալ նոր ներդրումային մեծ ծրագիր, որը կբերի «Զվարթնոց»–ում և «Շիրակ»–ում մի շարք ենթակառուցվածքների բարելավմանը: Իսկ մեր թիրախն ու նպատակն է ունենալ այնպիսի պայմաններ, որ կարողանանք 10 մլն մարդ սպասարկել մեր օդանավակայաններում»,–ասաց նա:

Նախարարը կարևորեց նաև ներքին չվերթները: Նպատակ կա Կապանի օդանավակայանը դարձնել տարածաշրջանային օդանավակայան, որտեղից թռիչքներ կիրականացվեն հարևան երկրների քաղաքներ:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում