Մշակույթ

Համաշխարհային գագաթնաժողովը սփյուռքում հայկական մշակույթի զարգացման ուղիներ գտնելու լավագույն հարթակն է. Սիբիլ

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային գագաթնաժողովը սփյուռքում հայկական մշակույթի զարգացման ուղիներ գտնելու լավագույն հարթակն է. Սիբիլ

18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը  հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից և տարբեր ոլորտներից հայերը հնարավորություն ունեն մեկ սեղանի շուրջ համախմբվելու, հարցեր տալու,  խորհուրդներ լսելու, ինչը կնպաստի հայրենիքի և սփյուռքի հզորացմանը: Սա նաև սփյուռքում հայկական մշակույթի զարգացման և տարածման ուղիներ գտնելու լավագույն հարթակն է:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում այս մասին նշեց պոլսահայ երգչուհի Սիբիլը, շեշտելով՝ որտեղ էլ ծնված լինենք, միևնույն է՝ մենք բոլորս էլ հայ ենք: 

«Ես քաղաքական մարդ չեմ, ես արվեստի մարդ եմ, և սփյուռքի երգչուհի եմ, բայց, միանշանակ, քաղաքականությունն այս ամենի մեջ է: Բնականաբար,  խոսելով, իրար հասկանալով մենք պետք է  մեկ սեղանի շուրջ համախմբվենք: Այստեղ աշխարհի չորս կողմերից եկած մարդկանց հետ ենք ծանոթանում, բայց մեր սիրտը հայրենիքի համար միշտ նույն կերպ է բաբախում: Հատկապես հիմա մեզ համար շատ կարևոր է այս միասնականությունն ու  համագործակցությունը: Այսօր մենք հնարավորություն ունենք մեկ սեղանի շուրջ համախմբվելու, հարցեր տալու, խորհուրդներ լսելու, ինչը կնպաստի հայրենիքի և սփյուռքի հզորացմանը»,- նշեց երգչուհին:

Նա շեշտեց՝ սա իր առաջին մասնակցությունն է.

«Պատիվ ունեմ որպես բանախոս մասնակցելու գագաթնաժողովին, իմ թեման սփյուռքի և Հայաստանի միջև զարգացող մշակույթի մասին է: Խոսելու ենք մեր արվեստի ձայնը լսելի դարձնելու կարևորության և անհրաժեշտության մասին:

Ես, ինչպես գիտեք, Թուրքիայում եմ ծնվել և առաջին իսկ օրվանից հայերեն եմ երգում: Մենք դարերով այդ հողում ենք ծնվել և ապրում, սակայն այնտեղ հայերեն երգեր չի հնչում և հասարակությունը չգիտի հայերեն երգերի մասին: Իմ նպատակներից մեկը հայերեն երգն այնտեղ հասու դարձնելն է»,- եզրափակեց  Սիբիլը:

Գայանե Գաբոյան 

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում