Իրանը միջոցներ կձեռնարկի Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման առնչությամբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը միջոցներ կձեռնարկի Լիբանանում տեղի ունեցած պայթյունների ժամանակ իր դեսպան Մոջթաբա Ամանիի վրա հարձակման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հարկ եղած միջոցները կձեռնարկի Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման առնչությամբ, որի հետևանքով նա վիրավորվել է», - նամակից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Սաիդ Իրավանին նամակում նաև նշել է, որ Թեհրանն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արձագանքելու նման հրեշավոր հանցագործությանը։ Ըստ Իրանի մշտական ներկայացուցչի՝ «Իսրայելի գործողությունները Լիբանանում» ուղղված են եղել «սպանելուն, բնաջնջելուն և քաղաքացիական բնակչությանը մեծ տառապանք ու լուրջ խեղումներ պատճառելուն» և մարդկության դեմ հանցագործություն են։

«Անկասկած, իսրայելական ռեժիմն է կրում ողջ պատասխանատվությունը նման սարսափելի հանցագործությունների կատարման համար», - ընդգծել են ներկայացուցչությունում։

Իրանը կարծում է, որ Իսրայելին աջակցող Արևմուտքի երկրները, հատկապես ԱՄՆ-ն, նույնպես միջազգային պատասխանատվություն են կրում նրա գործողությունների համար։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Անվտանգության խորհուրդը պետք է անվերապահորեն դատապարտեն Իսրայելի ահաբեկչական գործողությունները և նողկալի հանցագործությունը Լիբանանում Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարի դեմ, ինչպես նաև Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումներն ու հարձակումները Լիբանանի քաղաքացիական անձանց վրա»,- հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը։

Լիբանանում Իրանի դեսպանը սեպտեմբերի 17-ին Լիբանանում հազարավոր փեյջերների պայթյուններից տուժածների թվում էր: Սեպտեմբերի 17-ի հարձակման ընթացքում զոհվել է 12 մարդ, շուրջ 2800 մարդ վիրավորվել է։ Սեպտեմբերի 18-ին պայթյունների երկրորդ ալիքի հետևանքով զոհվել է 20 մարդ։

Մերձավոր Արևելք

Լիբանանում պայթյունի նոր ալիքի հետևանքով կա 20 զոհ, 450 վիրավոր

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին

HRW-ն կոչ է արել թալիբներին ազատ արձակել ՄԱԿ-ի և կանանց ու երեխաների հարցերով զբաղվող ՀԿ-ի աշխատակիցներին

Բանակում գրանցված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում կլինեն կադրային փոփոխություններ

Թուրքիայի ՊՆ-ն ներկայացրել է «Մեքքայի համաձայնագրի» ռազմական բաղադրիչի մանրամասները

«Եվրատեսիլ-2027»-ը կհյուրընկալի բուլղարական Բուրգասը

Առաջիկայում նաև Հայաստանից արտահանումներ կլինեն դեպի Ադրբեջան․ ՀՀ վարչապետ

ՔՊ-ն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը

Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը

Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման հարցում ՌԴ-ի հետ չենք գնա սուր լուծումների․ Փաշինյան