«Երևան կլասիկ ֆեստ»-ի շրջանակում սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախումբը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 17-ին մեկնարկել է «Երևան կլասիկ ֆեստ». փառատոնը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոնը Երևանում առաջին անգամ է անցկացվում։
Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 24-ը:
Սեպտեմբերի 18-ին ելույթ կունենա Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը:
Կարդացեք հոդվածը` Русский