Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ․ Հակոբ Արշակյանի ելույթը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանաբնակների և սփյուռքի մեր հայրենակիցների համատեղ շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, ներդրումներ, տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ՝ Հայաստանը դարձնելով էլ ավելի զարգացած, աշխարհին կապակցված և համահունչ, որոշ դեպքերում նույնիսկ առաջանցիկ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ելույթ ունենալով Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ: 

Սփյուռք

Ամեն ինչից վեր դասում ենք Հայաստանի և հայության մեր ընդհանուր շահը՝ ոչ միայն խոսքով, այլև գործով. Մեկնարկեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը

«Անհրաժեշտ է արձանագրել, որ տարեցտարի աշխարհն ավելի փոխկապակցված է դառնում։ Ավիացիան, տրանսպորտը, ինտերնետը, տեխնոլոգիաները միմյանց այնքան են մոտեցել, որ շատ հաճախ դժվարանում ենք նույնիսկ մտաբերել, թե այս կամ այն մեր գործընկերն արդյոք ապրում է Հայաստանում, թե արտերկրում։ Մեր շատ հայրենակիցներ զուգահեռաբար աշխատում են, արարում, կրթում, բուժում, բիզնեսով են զբաղվում, կառուցում և նորոգում են թե Հայաստանում, թե՛ արտերկրում, և այս շարժումը Հայաստան է բերում նոր գիտելիք, նոր հնարավորություններ, նոր ներդրումներ, նոր մարդիկ, նոր տեխնոլոգիաներ, հմտություններ, նոր միջոցներ ու ապրանքներ՝ Հայաստանը դարձնելով էլ ավելի զարգացած ու աշխարհին կապակցված և համահունչ, որոշ դեպքերում նույնիսկ առաջանցիկ»,- ասաց Արշակյանը։

ԱԺ փոխնախագահն արտերկրից ժամանած մեր հայրենակիցներին ասաց, որ նրանց ոչ մի քայլ, ոչ մի ներդրում, փոխանցված ոչ մի գիտելիք կամ ծառայություն անհետևանք չի մնում, բարիք է բերում հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետությանը։ 

«Եվ ուրեմն եկեք մեկտեղենք մեր ջանքերը՝ կառուցելու էլ ավելի ուժեղ և զարգացած երկիր, կիրթ, առաջադեմ, հոգատար ու աշխատասեր հանրություն։ Այսօրվա օրակարգում ընդգրկված են ՀՀ անկախության, անվտանգության, ժողովրդավարության ամրապնդմանն ու համայնքային կապերի զարգացմանն առնչվող, ինչպես նաև հարցեր։ Անկախ այն հանգամանքից, թե որտեղ է ապրում յուրաքանչյուր հայ, այս գործընթացին մասնակից լինելը յուրաքանչյուրիս պարտականությունն է։ Հայրենիքը պետություն է, սիրում ես հայրենիքդ, ուժեղացրու պետությունդ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։ 

Արշակյանը հույս հայտնեց, որ գագաթնաժողովի արդյունքները նշանակալի կլինեն և հիմք կհանդիսանան մեր ազգային ինքնության և միասնականության խորացման համար։    

Սփյուռք

Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ

 

  

 

Հայերեն English Français

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ

Իսրայելի ընդդիմությունը Նեթանյահուին մեղադրում է ընտրությունները «ոչ լեգիտիմ» ներկայացնելու փորձի համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Բնության հատուկ պահպանվող տարածքները Հայաստանի ներկա և ապագա սերունդներինն են. Գլխավոր դատախազ

ՀՀ ՊԵԿ նախագահը մասնակցել է ՀՄԿ Խելացի մաքսատուն ծրագրի (Smart Customs Project) գլոբալ միջոցառմանը

Ազգային ժողովի նիստ

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Հնդկաստանում քննարկել է առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները

Ուկրաինայի շուրջ բանակցությունները չեն նշանակում հրադադար. Պեսկով