Ֆինանսներ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025 թ. պետբյուջեի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2025 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նախ ներկայացրել է տնտեսական և հարկաբյուջետային ընթացիկ զարգացումները, բյուջեի մակրոտնտեսական շրջանակը, որոնց հիման վրա մշակվել է պետբյուջեի նախագիծը: Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին և նպատակադրումներին, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:

2025թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ և առաջարկություններ: 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր գերատեսչությունների կողմից բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը հանձնարարել է պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված առաջարկություններն ու դիտարկումները: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում