ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում «ժողովրդավարության խարխլման» համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել այն անձանց նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի կարծիքով, «խարխլել են հիմնարար ազատությունները, ներառյալ կարծիք հայտնելու ազատությունը» Վրաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից:

Ըստ գերատեսչության՝ սահմանափակումները կիրառվել են Վրաստանի կառավարության երկու պաշտոնյաների նկատմամբ, որոնք կապված են «խաղաղ ցուցարարների և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դաժան բռնաճնշումների» հետ, և երկու մասնավոր անձանց նկատմամբ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել են հավաքների ազատությունը և կարծիքների խաղաղ արտահայտումը բռնությամբ ճնշելուն։

Ցուցակում ներառվել են Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությունների վարչության ղեկավար Զվիադ Խարազիշվիլին և նրա տեղակալ Միլերի Լագազաուրին։ Բացի այդ, ցուցակում ընդգրկվել են ուլտրապահպանողական ռուսամետ Alt-Info հարթակի ղեկավարներ Զուրաբ Մախարաձեն և Կոնստանտին Մորգոշիան։

ԱՄՆ պետքարտուղարությունն իր հերթին այցագրային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի ավելի քան 60 քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների նկատմամբ՝ «Վրաստանում ժողովրդավարության խարխլմանը մասնակից լինելու համար»։ 

Ըստ Պետքարտուղարության հայտարարության՝ այդ անձանց թվում են բարձրաստիճան պետական ​​և մունիցիպալ գործիչներ, «որոնք չարաշահել են իրենց իշխանությունը՝ սահմանափակելով վրաց ժողովրդի հիմնարար ազատությունները», կոռումպացված գործարարներ, ապատեղեկատվություն տարածող և ծայրահեղականություն քարոզող անձինք, իրավապահ մարմինների աշխատակիցներ, որոնք մասնակցել են ցուցարարների ծեծին, և խորհրդարանի պատգամավորներ, որոնք կարևոր դեր են խաղացել «ոչ ժողովրդավարական օրենսդրությունը և քաղաքացիական հասարակության սահմանափակումները խթանելու գործում»:

Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների միջև հարաբերությունները վատթարացել են Թբիլիսիի կողմից «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո։

Հայերեն ქართული Русский

Ռումինիան պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման գործում աջակցել Հայաստանին․ Լուկա Նիկուլեսկու

Իրաքյան Քրդստանի վարչապետը դեմ է արտահայտվել նավթահանքերի նկատմամբ Բաղդադի վերահսկողության սահմանմանը

Պատմական պահ երկու երկրների ժողովուրդների համար․ Ռումինիայի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բուխարեստ այցի մասին

Նիկոլ Փաշինյանը և Լուկա Նիկուլեսկուն կարևորել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցերը

Հայաստանի համար Ռումինիան կարևոր գործընկեր է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման գործում․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Ռուսաստանը որևէ լրացուցիչ արժեք չի տեսնում հակամարտության կարգավորման բանակցություններում եվրոպացիների մասնակցությունից. Պեսկով

2 միլիոն դրամ տուգանք՝ Արարատի մարզում առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համար

Լոնդոնում առգրավել են գրեթե 900 կգ կոկաին նարնջի արկղերում

Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ  Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում. Moldpres