Քաղաքականություն

Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում առաջընթաց կապահովենք ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում առաջընթաց կապահովենք ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Վրաստանն ընդհանուր ըմբռնում ունեն ամենամոտ ապագայում երկու երկրների սահմանազատման գործընթացում գործնական առաջընթաց ապահովելու հարցում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանում իր վրացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարությունների ժամանակ: 

«Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում»,–ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ Վրաստանի վարչապետի հետ արդեն իսկ քննարկում ունեցել են դրա վերաբերյալ, ունեն ընդհանուր ըմբռնում, ինչը կարևորում է: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում