Քաղաքականություն

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում:

«Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանի վարչապետի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Հայաստանը շատ կարևոր դեր կարող է խաղալ Ասիայի և Եվրոպայի հաղորդակցության համար՝ հարգելով յուրաքանչյուրի սուվերենությունը»,-ասաց նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում