ԿԳՄՍ նախարարությունը «Լավագույն մշակութային վերջին զանգ» անվանմամբ մրցույթ է հայտարարելու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորեց դպրոցներում «Վերջին զանգ»-ի արարողությունների բովանդակային և արժեքային փոփոխությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ դպրոցներում «Վերջին զանգ» անցկացնելիս՝ կարիք կա քաղքենիական միջավայրից անցում կատարելու իրական արժեքներին։ 

 «Միջոցառումներին ներգրավելու ենք մշակույթի ոլորտի մասնագետներին։ Հայտարարելու ենք մրցույթ՝ լավագույն մշակութային «Վերջին զանգ» անվանմամբ, որին, իհարկե, մասնակցությունը դպրոցների շրջանում լինելու է կամավոր, բայց նաև դրա միջոցով կխրախուսենք այն միջավայրը, որը թույլ կտա, որ մեր երեխաները ստեղծագործեն շատ ավելի լավ, քան գրված պատրաստի և ոչինչ չասող սցենարներն են, և կարող են դպրոցի բեմից ելույթ ունենալ շատ ավելի որակյալ, քան դա կարող են անել որևէ մեկի կողմից գրված և իրենց տրված պատրաստի խոսքերով։ Եվ հենց այս որակները կփորձենք խրախուսել»,- ընդգծեց Անդրեասյանը։   

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում