Իրան

Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը հանդիպում է ունեցել Իրանի անվտանգության խորհրդի բարձրաստիճան պաշտոնյայի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը լի է Իրանի հետ տարբեր ուղղություններով համագործակցելու վճռականությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։

Զրույցի ընթացքում Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը համագործակցության համար շատ կարևոր և հետաքրքիր թեմաներ ունեն։

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ մենք լի ենք վճռականությամբ` շարժվելու այդ բոլոր ուղղություններով», - Պուտինի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Զրույցի ընթացքում Պուտինը նաև հույս է հայտնել, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի այցելությունը Սանկտ Պետերբուրգ օգտակար և հաճելի կլինի։

Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 11-12-ն անցկացվում է ԲՐԻԿՍ-ի երկրների՝ անվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյաների 14-րդ հանդիպումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում