Քաղաքականություն

Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն իր հարցերը ինքը պետք է լուծի, անվտանգության երաշխավորը կամ հենց ինքն է, կամ չկա: 

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորի վերաբերյալ հարցին: 

Երաշխավորի ինստիտուտի մասին խոսելով՝ վարչապետն ասաց. «Աշխարհի՝ իմ այսօրվա իմացությամբ ասում եմ, որ դրանից ավելի ֆեյք թեմա չկա: Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր: Բոլոր նրանց համար, ում անունը մենք ուզում ենք դնել անվտանգության երաշխավոր, մենք մանրադրամ ենք: Մեր հարցերը մենք պետք է լուծենք»: 

Նա հարց բարձրացրեց՝ իր պատմության մեջ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռ ունեցած ժողովուրդը հղում կանի՞ երաշխավորին ու միջազգային մեխանիզմներին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում