ԵՄ դեսպանի համոզմամբ՝ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել վիզաների ազատականացման

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը դեռ վաղ է համարում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մանրամասներից խոսելը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հասնել այդ կարևոր նպատակի իրագործմանը։

Պատասխանելով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ մեկնարկած երկխոսության վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Հայաստանում ԵՄ դեսպանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև արդեն իսկ ստեղծվել է շատ լավ գործընկերություն արդարադատության համակարգի բարեփոխումների, մարդու իրավունքների, սահմանների կառավարման ոլորտներում, ինչպես նաև ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման հարցում։ 

«Սրանք այն ոլորտներն են, որոնց ուղղությամբ մենք ցանկանում ենք շարունակել աշխատանքները և երկու կողմերի տեխնիկական խմբերը կաշխատեն։

 Մասնավորապես՝ շատ կարևոր են՝ փաստաթղթերի անվտանգությունը, որպեսզի անձը, ով ճամփորդում է, ունենա անվտանգ անձնագիր և հնարավոր լինի նույնականացնել, ինչպես նաև մյուս ոլորտներն ու բնագավառները, որոնք ապահովում են անվտանգ ճամփորդություններն ու այլ ուղղություններ։ Բայց համատեղ ջանքերի միջոցով, կարծում եմ, կկարողանանք հասնել շատ կարևոր այս նպատակին՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների»,-ասաց Մարագոսը։

 

Հայերեն العربية English Français

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին

Մենք մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ Միրզոյան

ԱՄԷ-ի հետ համաձայնագրով հայկական բիզնեսի համար 90 նոր ենթաոլորտում հնարավորություններ են նախատեսվում. Գևորգ Պապոյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ամփոփեց աշխարհի առաջնության բացառիկ հաջող ելույթները

Կատարն Իրանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման համաձայնագրի նոր նախագիծ. Reuters