Քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է ոլորտի ներկայացուցիչներին սեպտեմբերի 17-ից հետո լիցենզիա և հավաստագիր տրամադրելու կարգը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչների հավաստագրման և լիցենզավորման նոր ընթացակարգով, սեպտեմբերի 9-ի դրությամբ, տրամադրվել է 718 լիցենզիա, 1066 ներդիր և 2004 հավաստագիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ևս ավելի քան 500 հայտ ուսումնասիրման փուլում է։ Քաղաքաշինության կոմիտեն օրական ստանում է ավելի քան 250 հայտ։

«Կոմիտեն հորդորում է շտապել և մինչև սեպտեմբերի 17-ը ներառյալ urban.e-gov.am հարթակով ներկայացնել հավաստագրման, վերալիցենզավորման և ներդիրների ստացման հայտեր, որոնք կդիտարկվեն նաև վերջնաժամկետից հետո՝ անցումային կարգի պահանջներով։ Սահմանված ժամկետում չդիմած կազմակերպությունների լիցենզիան դադարելու է գործել։

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 17-ից հետո ևս կազմակերպությունները կարող են դիմել լիցենզավորման համար, սակայն գործելու են արդեն ՀՀ կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի 2106-Ն որոշման պահանջները։ Այս դեպքում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել նախորդող 5 տարիների ընթացքում տվյալ բնագավառում գործունեության տեսակին և ենթատեսակին համապատասխան առնվազն 3 աշխատանք՝ ի տարբերություն անցումային փուլում պահանջվող 1 աշխատանքի։

Միայն քաղաքաշինության բնագավառում նախկինում գործունեություն ծավալած տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն կունենան դիմելու 1-ին դասի լիցենզիայի համար։ Այսինքն՝ մինչև սեպտեմբերի 17-ը վերալիցենզավորման համար չդիմած կազմակերպությունների փորձը հաշվի կառնվի նաև վերջնաժամկետից հետո։ Կարևոր պայման է, որ ներկայացված 3 աշխատանքների պայմանագրերում հայտատուն լինի գլխավոր կապալառու, իսկ աշխատանքները կատարված լինեն առանց թերությունների, տույժերի և տուգանքների գանձումների։ 

Կախված դասից՝ սահմանված են պահանջներ նաև պաշտոնական կայքի առկայության, ինժեներատեխնիկական անձնակազմի, բանվորական կազմի վերաբերյալ»,- ասվում է պարզաբանման մեջ։

Ըստ աղբյուրի՝ ոլորտում սկսնակ, առաջին անգամ լիցենզիայի համար դիմող կազմակերպությունը չի կարողանա ստանալ 1-ին՝ բարձր դասի լիցենզիա։ Այն կարող է դիմել «քաղաքաշինական փաստաթղթերի կազմում» և «շինարարության իրականացում» գործունեության տեսակների դեպքում միայն 3-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության, շինարարության որակի տեխնիկական հսկողության և քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցման գործունեության տեսակների դեպքում՝ միայն 2-րդ դասի լիցենզիայի կամ ներդիրի համար:

Քաղաքաշինության կոմիտեն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ անցումային փուլում չհավաստագրված մասնագետները սեպտեմբերի 17-ից հետո հավաստագրման համար դիմելուց առաջ նախ պետք է անցնեն շարունակական մասնագիտական զարգացում, հավաքեն անհրաժեշտ կրեդիտներ և նոր միայն կարողանան դիմել հավաստագիր ստանալու համար։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ