Երևանի ավագանու որոշմամբ՝ Գրիգորի Երիցյանը զրկվել է ավագանու անդամի մանդատից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի ավագանին քննարկել և ընդունել է ավագանու անդամ Գրիգորի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով` ավագանին որոշում է ընդունել վաղաժամկետ դադարեցնել Գրիգորի Երիցյանի ՝Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։
Որոշման համար հիմք է ընդունվել այն, որ Երիցյանը բացակայել է Երևանի ավագանու նիստերի մեծ մասից։
Քվեարկության արդյունքում Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանին ավագանու մանդատից վաղաժամկետ զրկելու որոշումը։
Այնուհետև քննարկման ներկայացվեցին Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի՝ Երևանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագծերը։