Միացյալ Նահանգներ

Քննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նիստում այս մասին ասաց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

«Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ենք ունեցել։ Հիմա օրենսդրական որոշակի խնդիրներ կան, պետք է հասկանալ, թե ինչպես այդ ուղղությամբ շարժվել, որովհետև այնտեղ կոդերի հարց կա, Եվրամիության օդային տարածքով չվերթ իրականացնելու հարց կա և նմանատիպ բազմաթիվ տեխնիկական հարցեր, որոնց պատասխան պետք է տրվի։ Բայց, կարծում եմ, որ այդ ուղղությամբ նույնպես կունենանք առաջընթաց»,- ասաց Սիմոնյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում