Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում հարաբերությունների սերտացման ճանապարհին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելը հայտարարել է, որ Հայաստանի համար ԵՄ վիզաներն ազատականացնելու շուրջ երկխոսության մեկնարկը ևս մեկ քայլ է հարաբերությունների սերտացման ճանապարհին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քսավյե Բետելն այդ մասին ասել է  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ընթացքում։

«Վիզաների ազատականացման դեպքում մարդկանց համար ավելի հեշտ կլինի մեկ երկրից մյուսն այցելել, իրականացնել փորձի փոխանակում և ավելի քիչ գումար ծախսել։ Սա ևս մեկ քայլ է հարաբերությունների սերտացման ճանապարհին»,- ասաց դիվանագետը։ 

Նրա կարծիքով՝ տնտեսությունն ու բիզնեսն, անշուշտ, էական ոլորտներ են, սակայն ամենակարևոր քայլն այստեղ արվում է շարքային քաղաքացիների համար, որպեսզի նրանք ավելի մոտենան Եվրամիությանը։ 

«Այս գործընթացը չի առնչվում միայն թվերին։ Վիզաների ազատականացմամբ նպաստում ենք տարբեր երկրների բնակիչների միջև հարաբերությունների սերտացմանը։ Այս հարցում բոլորին և հատկապես հայերին ասում ենք՝ «բարի գալուստ»»,- ասաց Բետելը։      

Մանվել Մարգարյան 

Հայերեն العربية Türkçe

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից